Songtexte.com Drucklogo

Up or Down Songtext
von Vordan Karmir

Up or Down Songtext

Լուրթ մորմոքի մեջ′ դողը նվում է,
Խուճապս դառնում է վարար:
Ամենագետ քրմերը վարել են
Մեր ուղեղները' պարարտ ու խոնարհ:

Սուտ, ճիշտ, վեր թե վար
Խառնվել, խառնվել,
Խառնվել են արդ:


Թերի սարսափները սրտում ձվադրել են′
Ամենքի, ու համայնն է թշվառ:
Ում հավատա այն մարդը, որ զգում է,
Երբ շուրջը գոռում է միալար:

Կանգ առ: Դու ճիշտ չես:
Կանգ առ: Մենակ ես:
Կանգ առ: Դու պետք չես:
Կանգ առ, խելառ:

Սուտ, ճիշտ, վեր թե վար
Խառնվել, խառնվել,
Խառնվել են արդ:


Այս խորդուբորդ ու մթին ճամփին
Ողջունում էին այն հերոսին,
Որ իր լուսազարդ ու հրե սրտով
Բոցավառեց մեզ իմաստով...

Songtext kommentieren

Log dich ein um einen Eintrag zu schreiben.
Schreibe den ersten Kommentar!

Fans

»Up or Down« gefällt bisher niemandem.